«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Մարտակերտ 1992 թ. - օրհասական պահ

Մարտակերտ 1992 թ. - օրհասական պահ
31.07.2024 | 21:38

Թշնամին մեծաթիվ զորքով շարժվում էր դեպի քաղաք: Արդեն ընկել էին Թալիշը, Հաթերքը, Տոնաշենը, Կարմիրավանը, Մոխրաթաղը և շրջանի այլ հայկական գյուղեր: Մենք դեռևս բավականաչափ ուժեր չունեինք այդ կողմում, և մինչև մեր տղաների Մարտակերտ հասնելը պետք էր հասցնել տարհանել քաղաքի բնակչությանը ... բոլորը շատ լավ հասկանում էին, թե ինչի է ունակ թշնամին:

Թշնամուն կանգնեցնելու գործը իրենց վրա են վերցնում ութ ընկերներ: Սա նրանց երգն է՝ Սկանդինավյան ծագում ունեցող սկաուտական մի երգ, որը թարգմանված է տարբեր լեզուներով, նաև՝ հայերեն:

ՈՒ տղաները միմյանց պինդ գրկած երգեցին այս չորս տողանոց երգը.

«Ո՞վ կըրնա արագաստանավ մը քշել առանց հողմի.

Ո՞վ կըրնա ընկեր մը ձգել առանց արցունքի...

Ե՛ս կըրնամ առագաստանավ մը քշել առանց հողմի.

Չե՛մ կըրնա ընկեր մը ձգել առանց արցունքի»:

Երգեցին ու բաժանվեցին, մեկ էլ հանդիպեցին երկնքում…

ՈՒթ ընկերներով 4 ժամ մարտ մղեցին մեծաքանակ թշնաмու դեմ, մինչև որ Մարտակերտի ամբողջ բնակչությունը տարհանվեց:

Ընկերները հերոսաբար զոհվեցին, ցավոք, հակառակորդը մտավ դատարկ քաղաք:

Իսկ ընդամենը մեկ տարի անց` 1993-ին, Հայկական զորքերն ազատագրեցին Մարտակերտը:

Եվ սրանից ավելի մեծ ՍԵՐ գոյություն չունի, քան այն, երբ մեկն իր կյանքը տալիս է իր ԸՆԿԵՐՆԵՐԻ համար:

(Հովհ. 15:13)

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 4231

Մեկնաբանություններ